Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծկռտուք՝ Ոսկեվազ գյուղի դաշտերում, մասնակիցների թիվն անցնում է մեկ տասնյակը. կան վիրավորներ. Shamshyan.com

Հոկտեմբեր 06,2026 12:53 Share
Աջակցեք aravot.am-ին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 28-ին մի խումբ անձանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Տեղում պարզվել է, որ «Աշտարակ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Դավիթ Հ.-ն, Երևանի բնակիչ 36-ամյա Տիգրան Մ.-ն։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ Ոսկեվազ բնակավայրի վարչական տարածքում՝ հարակից դաշտամիջյան հատվածում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզի բնակիչներ 37-ամյա Վահան Ս.-ի և 32-ամյա Սուրեն Պ.-ի միջև, որից հետո նույն օրը՝ ժամը 23:50-ի սահմաններում վիճաբանությունն այս անգամ շարունակվել է Ոսկեվազ գյուղի 11-րդ փողոցում՝ մի կողմից Վահան Ս.-ի, վերջինիս հոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 66-ամյա Սերյոժա Ս.-ի, հորեղբոր տղաներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ 35-ամյա Կարեն Ս.-ի, 32-ամյա Արթուր Ս.-ի, իսկ մյուս կողմից՝ Սուրեն Պ.-ի, վերջինիս մտերիմներ Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Դավիթ Հ.-ի, Երևանի բնակիչներ 34-ամյա Վարդան Մ.-ի և 36-ամյա Տիգրան Մ.-ի միջև։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել