Քիչ առաջ ԱԺ-ում կրկին իրավիճակը լարվեց։ Մասնավորապես վեճ տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև։
Նարեկ Կարապետյանը, արձագանքելով Ռուբեն Ռուբինյանի՝ Սամվել Կարապետյանի՝ հայերենի իմացության հետ կապված ռեպլիկներին, ասաց․ «Շարադրության հետ կապված․ ձեզ հետ ի՞նչ շարադրություն գրենք, սաղ կյանքը թուրքերեն շարադրություն եք գրել․ թուրքերը տվել են, դուք գրել եք շարադրություն»։
Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Ձեր քաղաքական ուժին են արտաքին ուժերը թելադրություն տալիս, ու դուք գրում եք խելոք, չխառնեք ստեղ ոչ մի բան»։
Նարեկ Կարապետյանն էլ արձագանքեց․ «Խառնում եք Դուք, դու ես խառնում, պարոն Ռուբինյան»։ Ռուբինյանն էլ ասաց․ «Դու չի, դուք է ձեր համար»։ Նարեկ Կարապետյանն էլ արձագանքեց․ «Դու ես խառնում ու շատ ես խառնում արդեն»։ ԱԺ նիստերի դահլիճն այս վեճից հետո կրկին ալեկոծվեց։
Կարդացեք նաև
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




















































