Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Բաքուն Երեւանին ԼՂՀ խնդրի կարգավորման այլ տարբերակ չթողեց, բացի Արցախը ճանաչելուց

Մայիս 05,2016 17:35

Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացությանը:

Մինչ փաստաթղթի հավանության արժանանալը, ռուսական մամուլն ակտիվորեն վերլուծում էր փաստաթղթի ընդունման կամ մերժման հիմնավորումները եւ հավանական հետեւանքները:

Մասնավորապես «Известия»-ն այսօր կեսգիշերից հետո գրել է, որ հայերը էնտուզիազմով են ընդունել այդ նախաձեռնությունը:

Թերթի մի զրուցակից ասել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպելուց հետո խոստացել է չճանաչել ԼՂՀ-ն՝ առանց այն էլ բարդ իրավիճակն ավելի չբարդացնելու նպատակով: Նա նաեւ հայտարարել է, թե խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Սակայն Բաքուն խնդրի խաղաղ կարգավորման շանս չթողեց, երբ գնաց «քառօրյա պատերազմին»: Լարվածության գոտում զոհվեցին հարյուրավոր հայ զինվորականներ: Հայը պատերազմի ճանապարհին կկանգնի միայն այն ժամանակ, երբ խնդիրը վերաբերի իր ընտանիքին: Այստեղ խնդիրը հայերի կյանքին է վերաբերում, դրա համար դժվար կլինի կրկին բացատրել անկախությունը ճանաչելուց իշխանությունների հրաժարվելը:

Ըստ լրատվամիջոցի, Հայաստանի նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրները կասկածել են, որ ղեկավարությունը նման քայլի կգնա: Առավել եւս, որ իրենց տվյալներով՝ Ռուսաստանը հավանություն չի տա ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի՝ խաղաղ կարգավորման պլանից շեղումներին: Իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը օրերս հայտարարել է, թե այդ քայլը («Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը: Ա. Հ.) պայմանավորված է մտադրությունների ամբողջ լրջությունը Ադրբեջանին  ցույց տալու նպատակով: Բայց մի պատճառ էլ կա. «1994 թվականին զինադադար հայտարարելու պահից սկսած, հակամարտությունը կարգավորելու գործընթաց է ընթանում:

Քանի դեռ բանակցություններն ընթանում էին,  դրա անհրաժեշտությունը չկար՝ իրավիճակը չսրելու համար: Բայց այսօր իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել: Երբ մարտական գործողություններ են ընթանում, մեր տարածքներն ամեն օր հրետակոծվում են, այդ պայմաններում բանակցությունների սեղանի շուրջ նստելն այլեւս հնարավոր չէ: Ղարաբաղը կողմ է հարցի խաղաղ կարգավորմանը: Մենք պատրաստ ենք բանակցությունների սեղանի շուրջ քննարկել բոլոր տարբերակները: Սակայն մեզ այլընտրանք չեն թողնում: Նույնիսկ հրադադարի վերջին պայմանավորվածությունից հետո մեր երկիրը հրետակոծվում է: Այս իրավիճակում մենք մտածում ենք միայն մեր երկիրը պաշտպանելու մասին, – «Известия»-ին ասել է ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչը: – Եկել է ժամանակը, որ Ղարաբաղը ներգրավվի բանակցությունների մեջ: Մեր կարծիքը նույնպես պետք է հաշվի առնվի: Ռուսաստանը բարձր մակարդակներում մեկ անգամ չէ հայտարարել ԼՂՀ-ն բանակցություններում ընդգրկելու անհրաժեշտության մասին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031