Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Մինասյան.«Եթե Ադրբեջանը վերսկսի պատերազմը, դա բերելու է իր համար 90- ականների հետեւանքներին» (Տեսանյութ)

Մայիս 05,2016 18:05

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այսօր «Փաստարկ» ակումբում անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հայտարարությանը, նկատեց.«Ռուսաստանն, իսկապես, փորձում է նախաձեռնություն ցույց տալ, ինչ-որ միջոցներ ձեռնարկել ոչ թե բուն բանակցությունների վերսկսման գործընթացում՝ մադրիդյան սկզբունքների կամ այլ ավելի լայն համատեքստում, որովհետեւ այս պահին դա իրատեսական չէ, այլ շփման գծում, այսպես կոչված՝ վստահության մեխանիզմների ձեւավորման առումով: Միջազգային հանրությունը փորձում է միջոցներ ձեռնարկել շփման գծում վստահության մեխանիզմներ ձեւավորելու ուղղությամբ: Եվ սա միգուցե Իլհամ Ալիեւի համար հնարավորություն ստեղծի դուրս գալ այս փակուղուց: Այսինքն՝ կարող է լուծել ներքաղաքական խնդիրը, թե՝ ինչ պատրվակով կարող է վերադարձնել զորքերն իրենց նախկին տեղերը»:

Մանրամասն՝ տեսանյութում

Հարցին՝ հակամարտող կողմերից ո՞ր երկրին է առավելապես շահավետ վերսկսելու ռազմական գործողությունները, Սերգեյ Մինասյանն ասաց, որ իրականում, ոչ մեկի շահերից չի բխում, առաջին հերթին դա չի բխում Ադրբեջանի շահերից. «Որովհետեւ, ես համոզված եմ՝ ելնելով նաեւ որոշ ռազմաքաղաքական վերլուծություններից, Ադրբեջանը եթե սկսի լայնածավալ պատերազմ, ինքը որեւէ հաջողության չի կարող հասնել: Ուշ, թե՝ շուտ դա բերելու այն հետեւանքներին, ինչ որ բերել է 90- ական թվականներին: Այլ բան է, որ ոչ ոք, ո՛չ Հայաստանը, ո՛չ Լեռնային Ղարաբաղը չի ցանկանա մինչեւ դրան հասնի: Հայաստանն այս իրավիճակին, ե՛ւ մինչեւ ապրիլը, չեմ կարծում որեւիցե լայնամասշտաբ գործողություններ սկսելու նպատակներ ունի»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031