Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարության խոսնակ. «Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծին ՀՀ կառավարությունը հավանություն չի տվել»

Մայիս 05,2016 19:00

ՀՀ կառավարության խոսնակ Գոհար Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել.

Ի պատասխան տարբեր լրատվամիջոցների հարցումների պարզաբանում եմ, որ ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է ԱԺ երկու պատգամավորի «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը, որտեղ հստակ ասված է , որ ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը կպայմանավորի Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները։

Հետևաբար, այս փուլում Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծին ՀՀ կառավարությունը հավանություն չի տվել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031