Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների ներկայացուցիչների հետ

Մայիս 09,2016 18:45

Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Ստեփանակերտում կայացած Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի մասնակիցների հետ։

Իր խոսքում ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծված լայնածավալ  ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը։

Կարեն Միրզոյանը նաև անդրադարձել է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին, տարբեր բնագավառներում միջազգային համագործակցության հաստատմանը ևզարգացմանը։ ԼՂՀ արտաքին գործերի նախարարը դրական է գնահատել Հայ Դատի կառույցների հետևողական ջանքերը՝ ուղղված Արցախի շահերի պաշտպանությանը ևխթանմանը։

Այնուհետև Կարեն Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին ԼՂՀ արտաքին քաղաքական խնդիրների, տարածաշրջանային զարգացումների, Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության վերաբերյալ։

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031