Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Թամանյան. Պետք է պայքարել ծառերի չորացման դեմ

Մայիս 10,2016 16:55

Հարգելի Երևանցիներ

Հարգելի Բնապահպաններ

Հարգելի Բնապահպանության նախարար

 

Արդեն 3 տարի է Երևան քաղաքի Աբովյան փողոցի, Մաշտոցի պողոտայի, Տերյան փողոցի, Հանրապետական փողոցի, Սայաթ-Նովայի պողոտայի, Թումանյան փողոցի ծառերը և գազոնները չեն ջրվում, չեն ջրվում նաև օղակաձև այգու ծառերը: Եթե Խանջան փողոցով ավտոմեքենայով անցնեք դեպի շախմատի տուն, նայենք աջ կողմը, կտեսնեք բազմաթիվ ծառեր, որոնք չջրելու պատճառով չորանում են, այդ նույն դրությունն է Աբովյան փողոցում:

Սայաթ-Նովա պողոտայում փողոցում գազոնների տեղը ինչ-որ թմբեր են սարքում, որոնք բոլորովին գեղեցիկ չեն, գազոնների դեպքում գոնե մայթերի անձրևաջուրը հոսում է դեպի գազոններ, իսկ թմբերի դեպքում անձրևաջուրը հոսում է դեպի կոյուղի:

Վատ է նաև սանիտարական դրությունը, որին նպաստում է աղբարկղների սակավությունը կամ բացակայությունը:

Հարգելի հայրենակիցներ պետք է պայքարել ինչպես արտագաղթի դեմ, այնպես էլ ծառերի չորացման դեմ, քանի որ երկու երևույթներն էլ նպաստում են Մեր Հայրենիքի անապատացմանը:

Մենք Ձեզ կոչ չենք անում ծայրահեղ միջոցների դիմել, բայց գոնե Ձեր ձայնը բարձրացրեք և դիմեք անհրաժեշտ ծառայություններին նման բացասական երևույթները վերացնելու համար:

 

Հարգանքներով Ալեքսանդր Թամանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031