Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ն ուզում է ՀՀ նախագահի մի գործառույթն իր վրա վերցնել

Մայիս 10,2016 20:54

Կառավարության առաջիկա նիստում պաշտպանության նախարարությունը կներկայացնի մի նախագիծ, որով առաջարկում է ՀՀ նախագահի լիազորություններից մի փոքրիկ մաս իր վրա վերցնել:

Մայիսի 12-ի  նիստին կառավարության հավանությանն է ներկայացված ՀՀ կառավարության 2008 թվականի N1554-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է ռազմարդյունաբերական պետական կոմիտե նշանակելու ՀՀ նախագահի լիազորությունը փոխանցել պաշտպանության նախարարին:

Նախագծի հիմնավորման մեջ գրված է, որ ՊՆ ռազմաարդյունաբերական վարչության հենքի վրա ստեղծված ռազմարդյունաբերական պետական կոմիտեն ՊՆ-ի աշխատակազմից դուրս առանձնացված ստորաբաժանում է: Կոմիտեի նախագահին ներկայումս նշանակում է ՀՀ  Նախագահը: Կառավարության օրակարգում ընդգրկված նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ որպես ՀՀ Նախագահի կողմից նշանակվող անձ, կոմիտեի նախագահի պաշտոնը պետք է դասակարգվի հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն, որի նպատակով անհրաժեշտ է լինելու համապատասխան լրացում կատարել «Հանրային ծառայության մասին» օրենքում:

Բացի այս, կոմիտեի նախագահի պաշտոնը որպես հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն նախատեսելու դեպքում առաջ է գալիս տվյալ պաշտոնի վարձատրության չափի սահմանման հարցը, որի պարագայում պետք է համապատասխան կարգավորում նախատեսվի «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում: Եւ որպեսզի նշված օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելուց խուսափեն, առաջարկվում է սահմանել, որ կոմիտեի նախագահին նշանակում է ՀՀ պաշտպանության նախարարը, ինչը, ըստ ՊՆ-ի,  հնարավորություն կտա առանց որեւէ օրենսդրական փոփոխության կոմիտեի նախագահի պաշտոնը նախատեսել որպես քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031