Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կարեւոր է, որ ոչ միայն Ղարաբաղում, այլ նաեւ Հայաստանում մարդիկ կառչած լինեն իրենց հողին. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 11,2016 12:40

Երեկ Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այցելել է Շուշի քաղաք եւ հանդիպել ապրիլյան քառօրյա պատերազմի հետեւանքով Մարտակերտի շրջանի տարրեր բնակավայրերից տարհանված եւ բերդաքաղաքում ապաստանած մի խումբ բնակիչների հետ։

Վարչապետը ծանոթացել է տեղահանված քաղաքացիների բնակության կենսապայմաններին եւ քննարկել նրանց վերադարձի հետ կապված մի շարք հարցեր.

«Բացի Թալիշ եւ Մատաղիս գյուղերից, մյուս համայնքների բնակիչներին կոչ եմ անում վերադառնալ իրենց օջախները, քանի որ նոր վտանգների հիմքեր չկան, եւ իրավիճակը մեր վերահսկողության տակ է։ Ուզում եմ հավաստիացնել, որ ձեր խնդիրները գտնվում են կառավարության ամենօրյա հոգածության ներքո, եւ ձեր վերադարձից հետո նույնպես պատրաստ ենք համապատասխան աջակցություն ցուցաբերել։ Իսկ վերականգնողական աշխատանքներն ընթացքի մեջ են, եւ կորուստներ կրած քաղաքացիներին համապատասխան փոխհատուցում ենք տրամադրելու»,- ասել է Ա. Հարությունյանը եւ հավելել, որ անհրաժեշտ է վերադառնալ եւ արագ անցնել գյուղատնտեսական աշխատանքներին։

Արցախի վարչապետի այս մոտեցումը, անկասկած, ողջունելի է։ Ընդհանրապես, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային փուլում քննարկվում են տարբեր մոտեցումներ՝ փուլային, փաթեթային, մադրիդյան եւ այլն, դրանց վերաբերյալ բուռն քննարկումներ են լինում, ավելի շատ՝ քննադատական, Հայաստանի իշխանություններին, անկախ նրանից, թե ով է այդ իշխանությունը, անպայման մեղադրում են դավաճանության, հողեր հանձնեյու, ապազգային քաղաքականության մեջ։

Կարգավորման բոլոր այդ փաթեթներն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները։ Բայց կա մի բան, այսպես ասած՝ մի բանաձեւ, որը բեկման ենթակա չէ, եւ մեր կարծիքով, գլխավորը դա է. հողը նրանն է, ով դրա վրա ապրում է։ Այդ առումով, կարեւոր է, որ ոչ միայն Ղարաբաղում, այլ նաեւ Հայաստանում մարդիկ կառչած լինեն իրենց հողին։ Հայաստանում որքան մարդ արտագաղթի, հաշվեք, որ այդքան քառակուսի մետր, կամ հեկտար, անտեր է մնում։ Այն դադարում է մերը լինել։ Վաղը մեկ ուրիշը շատ հանգիստ կարող է այն զբաղեցնել, ու ինչքան ուզում ես ապացուցի, որ դա քո դարավոր հողն է, քանի հազար տարվա, նույնիսկ միջազգային իրավունքը կարող ես ճոճել, այդ ամենը դառնում է երկրորդական։

Լեռնային Ղարաբաղում դա ավելի էական նշանակություն ունի։ Ոչ միայն ԼՂՀ-ի տարածքը, այլ նաեւ նրան շրջապատող ազատագրված տարածքների հարցին նույն մոտեցումը պետք է ցուցաբերել։ Եթե այսօր Քելբաջարում մի 50-60 հագար հայ ապրեր, դա բանակցային գործընթացի ժամանակ հնարավոր չէր լինի անտեսել։ Լաչինի մասին առավել եւս չենք խոսում։ Նույնը՝ մնացած շրջանները։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031