Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք երբեք քոսոտ և փոքր երկիր չենք եղել. Լևոն Մկրտչյան

Մայիս 11,2016 16:54

«Խորենացու տողերով ասեմ՝ մենք փոքր, բայց հպարտ երկիր ենք, և մեր երկրում էլ միշտ կատարվել ու կատարվում են բաներ, որոնք մեզ իրավունք են տալիս քաղաքակրթության մեջ վստահաբար մեր տեղն ունենալ»,- այսօր ի պատասխան լրագրողների՝ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի արտահայտությանը վերաբերող հարցին, ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Նա հավելեց, որ մենք երբեք քոսոտ և փոքր երկիր չենք եղել. «Մենք հպարտ, ուժեղ ու մեծ հեռանկար ունեցող երկիր ենք: Ռադիկ Մարտիրոսյանը, հավանաբար, նկատի է ունեցել այն, որ ներկա պայմաններում աշխարհում զենք են արտադրում գերտերությունները, իսկ փոքր պետությունների համար դժվար է զենքի, զինատեսակի ամբողջական ցիկլ ունենալ:

Մենք կարող ենք ունենալ շատ լուրջ, ռազմաարդյունաբերական համալիր, ինչպիսին ունեցել ենք ժամանակին, որտեղ մենք կարող ենք մեր ռազմավարական դաշնակիցների, գործընկերների հետ մասնակցել այդ գործընթացներին»:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ նախարարը նաև անդրադարձավ ներկայիս իրավիճակից ելնելով՝ ավարտական երեկոներն ավելի համեստ կազմակերպելու հարցին. «Սա հասարակության խնդիրն է: Ուզում եմ առիթից օգտվելով` դիմել ոչ միայն դպրոցների տնօրինությանը և ուսուցիչներին, այլև մեր ծնողներին ու ասել` հաշվի առեք այսօրվա իրավիճակը: Հաշվի առեք, որ ձեր շատերի երեխաները, եղբայրները հիմա խրամատներում են: Ավելի համեստ անցկացրեք: Ոչ ոք երեխաներից չի խլում նրանց միջոցառումը, ոչ ոք չի ասում, որ նրանք չհավաքվեն, չուրախանան, բայց ցուցադրական մեծ գումարներ հավաքելը, շքեղ ռեստորաններում հավաքույթները վնասում են նույն միջոցառման հիշատակին»:

Ինչպես նշեց ԿԳ նախարարը՝ այս խնդրի վերաբերյալ նա խոսել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ. «Պետք է փորձենք նախ դրամահավաքը դպրոցից դուրս բերել:

Եթե ծնողներն ուզում են միջոցառում անել իրենց համար, ապա դա դպրոցի պատերից դուրս պիտի լինի: Ուսուցիչը, տնօրենը դրամահավաքի հետ պետք է կապ չունենան: Գոնե այս տարի, հաշվի առնելով մեր երկրի իրավիճակը, կոչ եմ անում համեստ միջոցառումներ անցկացնել»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031