Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնեցի երեխաների երգը` նվիրված սահմանապահներին. (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Մայիս 17,2016 16:57

Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակիչ, 12-ամյա Նորայր Շահբազյանին հանդիպեցի Տեր Տաճատ քահանա Դավիդյանի առաջնորդությամբ տեղի ունեցած ուխտագնացության  ժամանակ: Նորայրը համայնքի այլ փոքրիկների հետ խաղում էր Սուրբ Մաշտոց Հայրապետ եկեղեցու բակում:

Տուֆակերտ սրբավայրի պատի տակ էլ երեխաները երգեցին «Ախպերս ու ես»-ը` կատարումը նվիրելով մեր սահմանապահներին:

FILE9900 FILE9899 FILE9896 FILE9895

«Մեր զինվորներին փոխանցեք, որ ես նրանց առաջ ինձ ծառա եմ զգում, նրանք են մեզ պահպանողը»,-փոքր ինչ հուզվելով ասաց Նորայրը, ապա շտապեց ավելացնել. «Որ թողնեն, հիմա էլ կգնամ մեր զինվորների մոտ…»:

FILE9894 FILE9893 FILE9892 FILE9890 FILE9889 FILE9888 FILE9925

Մի պահ մտածեցի, որ գուցե բոլոր երեխաներն էլ կցանկանան ամեն օր այսպիսի հոյակերտ եկեղեցու բակում խաղալ` կանաչներով փաթաթված խաչքարերի «աչքի» առաջ… Ի դեպ, եկեղեցու տեղում նախկինում հեթանոս հայերի կառուցած տաճարներից մեկն է եղել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031