Լրահոս
Օրվա լրահոսը

Եղան ընտանիքներ, որոնք միաժամանակ մի քանի հոգուց ստացան գումարներ, այնինչ մեկ ուրիշ ընտանիք՝ ոչ մի. «Ազգ»

Մայիս 21,2016 08:24

Երբ արդեն սկսվել էին գուժկան լուրերը մեր ունեցած զոհերի մասին, հարազատներ, բարեկամներ եւ ընկերներ շտապեցին օգնության հասնել նրանց ընտանիքներին՝ ով ինչով կարող էր: Անմիջապես, այդ 2-րդ ալիքին միացան նաեւ սփյուռքահայերը, որոնք ջանացին անձամբ տուժածների ու զոհերի ընտանիքներին հասցնել իրենց կամ իրենց ընկերական շրջանակի նվերները, նույնպես հախուռն ու անկազմակերպ, այդ ընթացքում երբեմն ակամա թույլ տալով անհամաչափություններ, գերազանցապես ժամանակի սղության պատճառով, բարերարությունները կենտրոնացնելով մայրաքաղաքի ու նրա մերձակա շրջանների վրա, մինչ առավել հեռավոր շրջաններում գտնվողներից ոմանք զուրկ մնացին նպաստավորվելուց: Եղան ընտանիքներ, որոնք միաժամանակ մի քանի հոգուց ստացան գումարներ, այնինչ նույն բնակավայրում գտնվող մեկ ուրիշ ընտանիք՝ ոչ մի:

Հիմա արդեն ժամանակն է այս գործում եւս կարգուկանոն մտցնելու, որպեսզի թույլ չտրվի որեւէ թյուրիմացություն, առավել եւս՝ անհամաչափություն: Տարբեր կազմակերպություններ, ինչպես «Վերադարձ Հայաստանը», «Տաշիր» բարեգործական հիմնադրամը եւ այլք, բծախնդրորեն ուսումնասիրված ծրագրով են արդեն առաջնորդվում եւ զոհերի ընտանիքներին անձամբ հասցնում ոչ միայն նյութական, այլեւ հոգեբանական բնույթի օգնությունՙ նրանց վիշտն ու ցավը ինչ-որ կերպ մեղմելու նպատակով:

Սակայն ավելի խելամիտ է թվում ՀՀ Սփյուռքի նախարարի վերջերս արած առաջարկը (չմոռանանք, որ նա եղել է նաեւ սոցապ նախարար, հետեւաբար լավ է տիրապետում նման գործերին), որն է՝ յուրաքանչյուր կազմակերպության կամ գաղթօջախի հատկացնել Հայաստանի եւ Արցախի մարզերից, շրջաններից կամ համայնքներից որեւէ մեկըՙ զոհվածների համապատասխան՝ ճշտված ցուցակով, հասցեներով եւ այլ տվյալներով, եւ նվիրաբերվող գումարը համապատասխան բանկերի միջոցով ամսական վճարումների տեսքով փոխանցել թիրախային ընտանիքներինՙ մինչեւ ընդհանուր գումարի սպառվելը: Դա կլինի հարմար եւ վստահելի, եւ ամենակարեւորըՙ օգնություն ստացող ընտանիքների համար ավելի օգտակար:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031