Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Եղիազարյան. Ոստիկանությունում գործուղումների գումարները կրճատվել են

Մայիս 23,2016 17:16

«Ավելացում եղել է 5,7 միլիարդ դրամի չափով, այն ապահովելու է աշխատավարձի վճարումը»,- խորհրդարանում 2015 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պարզաբանեց փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն` անդրադառնալով մամուլում հնչած այն քննադատություններին, որ ոստիկանության բյուջեն ավելացել է:

Ըստ փոխնախարարի, նախորդ տարի ոստիկանությունն աշխատել է առավել ծանրաբեռնված`պայմանավորված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի եւ սահմանադրական փոփոխությունների միջոցառումներով:

Ոստիկանության համակարգում, բարեփոխումների շրջանակում, նախորդ տարի, ծառայության մեջ թերանալու համար 1954 ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվել: 920 ոստիկան ենթարկվել են տույժերի, մեկի պաշտոնն են իջեցրել: Հարուցվել է 31 քրեական գործ, դատապարտվել է 12 ոստիկան:

Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ասաց, որ ոստիկանի նոր կերպարի ձեւավորման գործը`արտաքին տեսքը, իրավական գիտելիքների զարգացումը եւ այլն, շարունակում է մնալ գերակայություն: Նաեւ հայտարարեց, որ դեռ 2012-ից սկսվել էին ոստիկանության գործուղումների կրճատումը, գումարների տնտեսումը: 2015-ին 43 միլիոն դրամով է կրճատվել, 54 միլիոն կրճատվել էր 2014-ին: 2015-ին հանցավորության նվազում է եղել:

«Եթե մեզ զրկեք արտաբյուջեից, շատ վատ վիճակում կդնեք մեզ: Խաղաթղթերը ձեր ձեռքում է»,- ասաց փոխոստիկանապետը`պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի դիտարկմանը, որ պետք է վերացնել արտաբյուջեները եւ միատարր դաշտ գծել բոլոր գերատեսչությունների համար: Վարդան Եղիազարյանի հավաստմամբ, եթե ոստիկանությանը զրկեն արտաբյուջեից, իրենց վատ վիճակում կդնեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031