Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ազդեցություն է ունեցել նաև Միացյալ նահանգների և Ադրբեջանի հարաբերությունների վրա. (Տեսանյութ)

Մայիս 25,2016 07:51 Share

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ազդեցություն է ունեցել նաև Միացյալ նահանգների և Ադրբեջանի հարաբերությունների վրա: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում նշել է կոնգրեսական Ադամ Շիֆը:

«Ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից ագրեսիայի շատ դրսևորումների և դրանցից թերևս ամենաակնհայտը շփման գծում շարունակվող ագրեսիվ պահվածքն է, մարդկանց դաժանորեն գլխատումն ու դիակների պղծումը շփման գծում, Ադրբեջանի առանց դրդապատճառների ագրեսիայի դրսևորումը սահմանին: Հատկապես մտահոգիչ են դրա մահացու արդյունքները, քանի որ դա կարող էր տանել դեպի պատերազմ: Եվ սահմանագծին հրադադարը հսկող սարքերի տեղադրման հարցում Ադրբեջանի անպատրաստակամության հանգամանքը խորապես մտահոգիչ է Միացյալ Նահանգների համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել