Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է սոցապնախարարի ունեցվածքը մի բան էլ պակասում

Մայիս 26,2016 12:16

Այսօր Aravot.am-ը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեց՝ տարվա վերջում բոլոր նախարարների ունեցվածքն ավելանում է, ըստ Ձեր ներկայացրած հայտարարագրի, Ձեր ունեցվածքը տարվա սկզբի համեմատ մի բան էլ պակասում է, օրինակ, կես միլիոնով Ձերը պակասել է, սա ինչի՞ հետ է կապված:

Նա պատասխանեց. «Կարծում եմ, իրերի դրությունն է: Այն, ինչի մասին որ արձանագրեցիք, եկամուտների հայտարարագրում արտացոլված է»:

Մենք ճշտեցինք՝ ինչպե՞ս է, որ մյուսներինը միլիոններով ավելանում է, Ձեր եկամուտները մի բան էլ պակասում են, կողմնակի եկամուտներ չունե՞ք՝ Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Ես մյուսների հետ կապված չեմ կարող մեկնաբանություն անել»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ Դուք Արցախի հանգանակության ֆոնդին 600 հազար դրամ էիք փոխանցել, հետաքրքրվե՞լ եք՝ ինչքանո՞վ են այդ գումարները նպատակային ծախսվում, որովհետեւ մտահոգություն կա, որ հիմնադրամները գումարները նպատակային չեն ծախսում, ուղիղ Արցախին չեն ուղղվում:

Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Կարծում եմ, դա որեւէ առնչություն չունի իրականության հետ, որովհետեւ Արցախի կառավարությունը ժամանակ առ ժամանակ տեղեկատվություն տրամադրում է նաեւ այդ ֆոնդում հավաքագրված գումարների հետ կապված՚: Նրանք տալիս են այն հաշվետվողականությունը, որ մեր յուրաքանչյուր քաղաքացի տեղյակ լինի եւ վստահ լինի, որ իր ներդրած գումարները ուղիղ հենց այդ նպատակին են ծառայելու: Ես վստահ եմ, որ այդպես էլ կա»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031