Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկական էլեկտրամոբիլների առաջնություն՝ Ազատության հրապարակում

Հունիս 01,2016 19:03 Share

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Երևանյան ամառ 2016» միջոցառումների ծրագրով ««STR» ավտոսիրողների ակումբ» ՀԿ-ի հետ համատեղ երեխաների պաշտպանության օրը Ազատության հրապարակում անցկացվել է մանկական էլեկտրամոբիլների  «Փոքրիկ վարորդ  2016»  5-րդ առաջնությունը:

Առաջնությանը մասնակցել է 3- 6 տարեկան ավելի քան 100 երեխա:

Կախված շարժիչի հզորությունից` 80 մետր տարածությամբ վազքուղին երեխաները հաղթահարել են իրենց էլեկտրամոբիլներով: Հաղթողները պարգևատրվել են գավաթներով, պատվոգրերով:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել