Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ԱԳ նախարարն արձագանքել է Բունդեսթագում ընդունված օրինագծին. «Հյուրիեթ»

Հունիս 02,2016 16:32

2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այս կապակցությամբ Թուրքիայից շարունակում են հնչել առաջին արձագանքները։ Գերմանիայի խորհրդարանի ընդունած օրինագիծը մեկնաբանել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրիեթ» լրատվականը։

Նախարար Չավուշօղլուն մեկնաբանել է Գերմանիայի Բունդեսթագում ընդունված օրինագիծը «Թվիթեր» սոցիալական կայքում կատարած գրառման միջոցով։

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը մասնավորապես գրել է. «Սեփական պատմության մութ էջերը քողարկելու միջոցը այլ պետությունների պատմությունը սևացնելուն ուղղված խորհրդարանական անպատասխանատու և անհիմն վճիռները չեն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930