Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վաչե Գաբրիելյան.«Ֆորմալ հայտանիշներով մենաշնորհներ չեք գտնի» (Տեսանյութ)

Հունիս 02,2016 17:53

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով մենաշնորհների դեմ պայքարի մասին ՀՀ վարչապետի հայտարարությանը, նորից կրկնեց, թե ինչ նկատի ուներ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Փոխվարչապետի ներկայացմամբ՝ «Վարչապետի նշած բոլոր այդ շուկաներում կա կենտրոնացվածության բարձր աստիճան, այս կամ այն չափով առկա են որոշակի դրսեւորումներ, որոնք ցանկալի չեն: Այդ դրսեւորումներն են՝ փոքրերին դուրս մղումը եւ այլն: Եվ քանի որ շուկաները բազմազան են, մոտեցումները բազմազան են, վարչապետը շեշտեց՝ ընդհանրական մոտեցումներով հարցերին լուծում տալ, ոչ թե առանձնացնել, այլ բոլորին համատարած առաջնային կերպով այդ շուկաներում, որտեղ կա հանրային նշանակություն ունեցող ապրանքների առեւտուր, եւ կան հասարակության մտայնություններ, ամբողջ ճակատով բոլորն անցկացնել թափանցիկ ռեժիմի»:

Մանրամասն՝ տեսանյութում

Վաչե Գաբրիելյանի խոսքերով՝ կառավարությունում գտնում են, որ որոշ շուկաներում կա կենտրոնացվածության բարձր աստիճան. «Եթե մենք նայենք՝ ֆորմալ հայտանիշներին, ապա ֆորմալ հայտանիշներով մենաշնորհներ չեք գտնի, սակայն ֆորմալ հայտանիշների բացակայությունը կամ առկայությունը չէ, որ որոշում է տնտեսվարողների վարքը: Հարկավոր է տնտեսվարողներին վստահություն ներշնչել, հարկավոր է նրանց հնարավորություն տալ: Հիմա կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի նրանց տրվեն այդ հնարավորությունները՝ լիարժեք մասնակցելու եւ ունենալու հավասար պայմաններ»:

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի՝ մենաշնորհների օրինականացման մասին հայտարարության վերաբերյալ էլ Գաբրիելյանն ասաց, որ նախարարը նկատի է ունեցել ախտորոշում իրականացնել եւ ավելի կոշտ պայմաններ առաջադրել. «Եվ այդ դեպքում նրանց նկատմամբ կիրառել կարգավորում, բայց ոչ թե օրենքի տառով մենաշնորհ ճանաչել: Ես չեմ կարծում, որ պարոն Մինասյանը նման առաջարկություն արած լիներ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930