Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդվեդեւը ժամանել է Բիշքեք, որտեղ կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին. Vesti.ru

Հունիս 06,2016 10:54

Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը ժամանել է Ղրղզըստանի մայրաքաղաք Բիշքեք, որտեղ 2016թ. հունիսի 7-ին նախատեսված է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Vesti.ru լրատվականը։

Նախատեսվում է, որ այսօր վարչապետ Մեդվեդևը հանդիպում կունենա Ղրղզըստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի և այդ երկրի կառավարության ղեկավար Սորոնբայ Ժենբեկովի հետ։ Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկու երկրների հարաբերություններին և տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերվող մի շարք հարցեր։

Նախատեսվում է նաև, որ Ռուսաստան-Ղրղզըստան միջակառավարական բանակցությունների ավարտին մի շարք փաստաթղթեր կստորագրվեն այդ երկրների  միջև։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930