Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկնուսույցների փոխարեն ուսուցիչները կօգնեն ապագա դիմորդներին

Հունիս 07,2016 15:10

Այսօր՝ հունիսի 7-ին, 11375 դիմորդներից 6266-ը միասնական քննություն էին հանձնում «Հայոց լեզու և գրականություն» առարկայից։

Երևանի թիվ 170 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն էր այցելել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ Նա շրջեց քննասենյակներում, զրուցեց դիմորդների հետ, հաջողություն մաղթեց։

Լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը նշեց, որ դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 400-ով:

Ամենաշատը քննություն են հանձնում «Հայոց լեզու և գրականություն» (6266 դիմորդ), «Մաթեմատիկա» (5328 դիմորդ), «Անգլերեն» (4822 դիմորդ) առարկաներից:

Դառնալով առաջիկա ծրագրերին՝ Լևոն Մկրտչյանն ասաց, որ նախատեսում են բեռնաթափել 12-­րդ դասարանի ծրագիրն այնպես, որ երեխաները դպրոցական պետական ավարտական քննությունները հանձնեն ավելի շուտ, եթե դրանք մասնագիտական չեն. «Մինչև սեպտեմբեր մենք պետք է քայլեր կատարենք ավագ դպրոցների և ընդհանուր չափորոշիչների ձևավորման ուղղությամբ: Կլինեն առարկաներ, որոնց քննություններն աշակերտներն ավելի շուտ կհանձնեն, իսկ արդեն երկրորդ կիսամյակում կրկնուսույցների փոխարեն ուսուցիչները կօգնեն երեխային պատրաստվել շտեմարանային համակարգով ընդունելության քննությանը: Այսինքն՝ ուսուցիչները կանեն այն, ինչ կրկնուսույցներն են անում»,- ասաց նախարարը:

Ըստ Լևոն Մկրտչյանի՝ սա հնարավոր է, եթե աշակերտները մինչև 11-րդ դասարանը հստակ կողմնորոշված լինեն մասնագիտության ընտրության հարցում:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930