Լրահոս
Օրվա լրահոսը

Դաժան սպանության գործով մեղադրյալը ԴԱՀԿ աշխատակից է. «Հայկական ժամանակ»

Հունիս 10,2016 11:24

Հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության գործը շուտով կուղարկվի ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Քրեական գործը երեկ ՀՀ քննչական կոմիտեից ուղարկվել է Գլխավոր դատախազության։

Լեզվաբանի ամուսնու դաժան սպանության գործը փոխանցվում է, քանի որ մեղադրյալ Խաչիկ Կոսյանը Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակից է: Նա եղել է Կենտրոն եւ Նոր Նորք բաժնի հարկադիր կատարողներից, կոչումով՝ արդարադատության լեյտենանտ։ Այս պահին քննիչի որոշմամբ նրա լիազորությունները դադարեցված են։ Մեր տեղեկություններով, նրա հայրը՝ Հովիկ Կոսյանը, ԴԱՀԿ-ում բարձր պաշտոն է զբաղեցնում, արդարադատության գնդապետ է։

Խաչիկ Կոսյանը նախկինում դատապարտված է եղել։ Նա 2010 թվականին մահացու վրաերթի էր ենթարկել երկու աղջիկների։ Կոսյանը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման։

Նա, սակայն, դաժան սպանության մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին երեկ ասաց նրա պաշտպան Վաչագան Քոսյանը։

– Պարոն Քոսյան, ձեր պաշտպանյալը ընդունո՞ւմ է առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ եւ ի՞նչ դիրքորոշում է հայտնել։

– Խաչիկ Կոսյանը չի ընդունում մեղադրանքը, ոչ միայն չի ընդունում, այլ նաեւ ցուցմունքներ է տալիս, թե դեպքի օրը որտեղ է եղել եւ ինչ գործողություններ է կատարել։ Ինքը ընդհանրապես դեպքի ականատեսն էլ չի, տարածքում եղել է, բայց այդ տարածքը բավականին մեծ է։ Իր մեքենան վթարից փոքր վնասվել
էր, տեղափոխել էր Նուբարաշենում գտնվող ավտոտեխսպասարկման կետ, ինքը եղել է այդ կետում, երբ տեղի է ունեցել դեպքը, այդ ավտոտեխսպասարկման կետը դեպքի վայրից շուրջ 40 մետր հեռու է: Խաչիկ Կոսյանը վերջում կանանց ձայներ է լսել, դուրս է վազել, տեսել է, որ մի մարդ ընկած է, մի տարիքով կին էլ ընկած նրա վրա լացում է, թե էս ինչ արեցին։ Դեպքի վայրում Խաչիկի հետ եղել են նաեւ երկու հոգի, ովքեր ըստ էության հաստատում են Խաչիկի ասածը։ Որեւէ ապացույց իրավական իմաստով կամ իր ասածը ժխտող որեւէ փաստական հանգամանք քրեական գործով
ձեռք չի բերվել։

Մեր կարծիքն այն է, որ Խաչիկ Կոսյանին ըստ էության պատանդ են վերցրել, քանի որ ըստ իրենց ունեցած տվյալների՝ գործով անցնում է նաեւ նրա կնոջ ազգականը (խոսքը Արտաշես Չիչոյանի մասին է,–հեղ.)։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահագ says:

    Բայց վիճելի չի փաստը, որ քրեական գործով դատապարտված ա եղել ու նստել ա 3 տարի: Դե հո Վարդան Պետրոսյանը չի, որ հինգ-վեց տարի տան: Ու ո՞նց ա լինում, որ քրեական գործով դատապարտվածը աշխատում ա արդարադատության նախարարությունում: Արտասահմանցու հետ ընդամենը ամուսնացող մարդուց դատվածության մասին թուղթ են պահանջում, որ ներկայացնի արդարադատության նախարարությունից, բա սրա մասին նույն արդարադատությունում չգիտեի՞ն, չգիտե՞ն: Գիտեին ու աշխատում էր: Էն էլ արդարադատությունում: Արդարադատությունից խուսափածը աշխատում ա արդարադատությունում: Կարող ա էդ հիմնարկում մենակ ինքը չի ըտենց, այլ բոլորը: Հը՞:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930