Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը՝ մայրաքաղաքում մեծ էկրաններով

Հունիս 10,2016 18:35 Share

Հարգելի համաքաղաքացիներ,

Երևանի քաղաքապետարանը  «Երևանյան ամառ 2016» ծրագրի շրջանակում  պատրաստել է հաճելի անակնկալ:

Յուրաքանչյուր օր՝ ժամը 20:00-ին Կասյան փողոցի և 23:00-ին Կարապի լճի մեծ էկրաններին կցուցադրվեն ֆուտբոլի Եվրոպայի առաջնության դիտարժան խաղերը:

Բոլոր ֆուտբոլասերներին հրավիրում ենք միասին վայելելու խաղերը և երկրպագելու իրենց նախընտրած թիմերին:

Առաջնության հանդիսավոր բացումը, այնուհետև Ֆրանսիա-Ռումինիա հանդիպումը կարող եք դիտել այսօր և՛ Կարապի լճի և՛ Կասյան փողոցի էկրաններին՝ ժամը 22:00-ից:
Մաղթում ենք հաճելի, գոլառատ երեկոներ:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել