Լրահոս
Օրվա լրահոսը

«Արի տուն-ը հայրենադարձության ծրագիր չէ». Հրանուշ Հակոբյան (Տեսանյութ)

Հունիս 13,2016 15:20

«Արի տուն-ը 7 տարվա պատմություն ունի: Եվ այս տարիների ընթացքում շուրջ 6000 երիտասարդ ենք ընդունել Հայաստան: Ծրագիրն իրոք իր բնույթով, կազմակերպչական ծավալով գրավում, հիացնում է մեր երիտասարդներին, օգնում լավ ճանաչել Հայաստանը»,-այսօր այս մասին «Արի տուն» 2016 ծրագրի առաջին փուլի մեկնարկի ժամանակ ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ծրագրի շրջանակում 2016թ.-ին նախատեսված է 1100 սփյուռքահայ երիտասարդի այց Հայրենիք: Ինչպես նախորդ տարիներին, ծրագիրը դարձյալ կընթանա 8 փուլով՝ հունիսի 13-ից օգոստոսի 27-ը:

Hranush HakobyanՆախարարը նշեց, որ այս տարվա ծրագիրը փոքր ինչ կտարբերվի. այն նվիրվում է Հայաստանի և Ղարաբաղի անկախության 25- ամյակին. «Այն ծրագրերն ու դասընթացները, որոնց երեխաները ծանոթանալու, սովորելու են, վերաբերելու են Հայաստանի 25-ամյա պատմությանը, արվեստին, մշակույթին: Օգոստոս ամսի վերջին հրավիրել ենք Հայաստան «Արի տուն» առաջին տարիների մասնակիցներին, որոնք արդեն չափահաս են` 24-25 տարեկան, տեսնելու համար` ինչ են հիշում, առաջարկում և ինչքանով է այս ծրագիրը ազդել նրանց հայ մնալուն և Հայաստանը սիրելուն: Այս տարի նաև զորամասային ծրագիրն ավելի երկար ու խորքային կլինի»:

ari-tun-2Aravot.am-ի այն հարցին, թե որքանով է ծրագիրը նպաստել ներգաղթին, նախարարը շեշտեց, որ սա հայրենադարձության ծրագիր չէ, այլ` հայրենաճանաչողության. «Մենք հստակ վիճակագրություն և հաշվառում չունենք արված, բայց նախարարություն այցելության արդյունքում կարող եմ տասնյակ երիտասարդներ թվարկել, որ եկել և այլևս չեն հեռացել Հայաստանից»:

Մանրամասները` տեսանյութում:

Տիկին Հակոբյանն անդրադարձավ նաև սիրիահայերի Հայաստան վերադառնալու հարցին` նշելով, որ բոլոր այն հայերը, որ կցանկանան Հայաստան վերադառնալ, նախարարությունը կփորձի օգնել, լուծել ճանապարհածախսի հետ կապված հարցերը:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930