Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազախստանն էլ է միացել Տարածաշրջանային աստղագիտական կենտրոնին

Հունիս 13,2016 18:20

Միջազգային աստղագիտական միության որոշմամբ 2015 թվականի հոկտեմբերին Հայաստանը պաշտոնապես դարձավ տարածաշրջանային աստղագիտական կենտրոն:

«Տարածաշրջանը բարդ է իր բնույթով՝ հակասություններ, անհաշտություններ և այլն: Շատերը Հայաստանը համարում են պատերազմական երկիր, ինչի պատճառով այդպիսի հնարավորություններ քիչ են ընձեռվում: Սովորաբար, միջազգային կազմակերպությունները խուսափում են նման երկրներից՝ չվստահելով լուրջ ծրագրերի իրականացում: Սակայն Հայաստանը մրցութային սկզբունքով ճանաչվեց այս տարածաշրջանի կենտրոն: Սա նման չէ այն տարբերակին, երբ ամեն տարի որևէ երկիր նախագահում է և փոխանցում մյուսին: Երկարաժամկետ ծրագիր է և հաստատված է մինչև 2021 թվականը: Շատ հավանական է, որ երկարաձգվի մինչև 2030 թվականը»,- «Տեսակետ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանը:

Նրա խոսքով՝ երկար տարիներ էին պայքարում այդ արդյունքին հասնելու համար: Իսկ հիմա կենտրոնն արդեն ընդլայնվում է. «Սկզբում այս գործընթացին միայն Վրաստանն ու Իրանն էին միացել: Բացառիկ դեպք է, որ ընդամենը երեք երկրի մասնակցությամբ կենտրոն է բացվում: Վերջերս կենտրոնին միացավ նաև Ղազախստանը: Տաջիկստանն էլ միանալու ցանկություն է հայտնել: Թուրքիայի հարցը նույնպես դրված է: Կարծում եմ՝ մեր նվաճումը կլինի, եթե Թուրքիան էլ միանա մեզ: Դրանով նա Հայաստանը կճանաչի որպես գերակա երկիր, թեկուզ աստղագիտության ոլորտում: Երբ մրցույթ էր հայտարարվել, Թուրքիան էր ցանկանում տարածաշրջանում աստղագիտական կենտրոն դառնալ, բայց նախապատվությունը մեզ տրվեց: Հիմա նրանք ընտրության առջև են՝ կամ միանալ, կամ խաղից դուրս մնալ»,- նշեց Միքայելյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930