Լրահոս
Օրվա լրահոսը

«Զորավոր մանկունք» մանկական հոգևոր երգչախմբի համերգը Վարշավայում

Հունիս 13,2016 20:25

Հունիսի 11-ին Լեհաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ Վարշավայի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի ունեցավ Հայաստանից ժամանած «Զորավոր մանկունք» մանկական հոգևոր երգչախմբի համերգը՝ նվիրված Լեհաստանում քրիստոնեության ընդունման 1050-ամյա հոբելյանին:

Համերգին ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ԼՀ Կառավարության և Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, Հայ առաքելական եկեղեցու Լեհահայոց թեմի հոգևոր հովիվ Տաճատ Աբեղա Ծատուրյանը, Լեհաստանի հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ և լեհահայ համայնքի անդամներ:

ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց «Լեհական համայնք» հասարակական կազմակերպության Վելկոպոլսկեի մասնաճյուղի նախագահ Մարեկ Բոգդան Վալկևիչին և Հայաստանում գործող «Լեհական ընտանիք» հասարակական կազմակերպությանը «Զորավոր մանկունք» մանկական հոգևոր երգչախմբի՝ Լեհաստան այցի նախաձեռնման, ինչպես նաև Լեհաստանի տարբեր քաղաքներում համերգների կազմակերպման համար, որը քրիստոնեա Հայաստանի յուրօրինակ նվերն էր Լեհաստանին` քրիստոնեության ընդունման 1050-ամյա հոբելյանի առթիվ:

Համերգի ավարտին դեսպան Էդգար Ղազարյանը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունից շնորհակալագրեր հանձնեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգող Լեհաստանի տարածաշրջանային հանձնախմբի մի շարք անդամների` Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ իրականացված արդյունավետ աշխատանքի համար:

Լեհաստան կատարած այցի ընթացքում երգչախումբը Լեհաստանի Կարտուզ քաղաքում մասնակցել է հոգևոր երաժշտության փառատոնին, համերգներով հանդես եկել Լեհաստանի մի շարք քաղաքներում, այդ թվում Պոզնանում:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930