Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Նոտարիատի միջազգային միության և Նոտարիատի միջազգային միության եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահներին

Հունիս 14,2016 19:55

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Նոտարիատի միջազգային միության նախագահ Դանիել-Սեդար Սենգորին և Նոտարիատի միջազգային միության եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Պիեռ Բեքեին:

Արփինե Հովհաննիսյանը կարևորել է հյուրերի՝ ՀՀ նոտարական պալատի հրավերով Հայաստան կատարած այցը և ընդգծել, որ ՀՀ նոտարական պալատի և Նոտարիատի միջազգային միության հետ համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա:

Դանիել-Սեդար Սենգորը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին ընդունելության համար, կարևորել Արդարադատության նախարարության դերը ՀՀ-ում նոտարական համակարգի զարգացման համատեքստում և փոխգործակցության խորացման պատրաստակամություն հայտնել:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նոտարի կողմից իր ծառայողական պարտականությունների խախտման հետևանքով պատճառված վնասի համար պետության պատասխանատվություն կրելու մեխանիզմների միջազգային լավագույն փորձին, նոտարի կողմից անզգուշությամբ կամ դիտավորությամբ թույլ տրված խախտումների դեպքում նոտարի գույքային պատասխանատվությանը և այլ հարցերի:

Արդարադատության նախարարն ու Նոտարիատի միջազգային միության նախագահը քննարկել են նաև Նոտարիատի միջազգային միության առաջիկա համաժողովը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը:

   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930