Լրահոս
Օրվա լրահոսը

Տպավորություն է ստեղծվում, որ իշխանություններն ուզում են սովամահ անել հայրենի գիտությունը. «Հայկական ժամանակ»

Հունիս 15,2016 12:27

Այս տարիների ընթացքում գիտության ֆինանսավորման ավելացումը եղել է սղաճից ու դրամի արժեզրկումից դանդաղ, ինչի արդյունքում գիտնականների կյանքի որակը միմիայն նվազել է։

Տարիներ առաջ Ծաղկաձորում «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խմբի ակտիվիստների սեմինարին այցելած Սերժ Սարգսյանը, բազմաթիվ անընդունելի մտքերի հետ նաեւ ասաց. «Իսկ գիտությանը այսօր տրվող գումարները էֆեկտի՞վ են բաշխվում»։ …

Հարց, որի պատասխանը գիտաշխատողները տալիս են բարձր գլխով, քանի որ ըստ UNESCO-ի՝ գիտության ֆինանսավորման դիմաց ստացված գիտական պրոդուկտով Հայաստանը աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը։

Հազիվ թե գտնեք մեր երկրում եւս մի ոլորտ, որի պետական ֆինանսավորման ծավալների դիմաց տրված արդյունքները աշխարհում զբաղեցնեն առաջին հորիզոնականը։ Ոչ հայրենի ոստիկանությունն է աշխարհում ամենաէֆեկտիվը փող ծախսում, ոչ ԱԳՆ-ն, ոչ էլ որեւէ այլ մարմին։ Բայց գիտնականներն անում են դա։ Սակայն իշխանություններն ավելացնում են այլ ոլորտների ֆինանսավորումը, բայց պակասեցնում գիտությանը տրվող գումարները։

Նույնիսկ տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները ուզում են սովամահ անելով հայրենի գիտությունը, մեր ազգին տանել «մատուցող» դառնալու ուղով, հասցնեն նրան, որ բոլոր ինտելեկտուալ մարդիկ լքեն Հայաստանը։

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930