Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ

Հունիս 15,2016 17:55

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:

Հանդիպմանը կողմերը քննարկել են Պաշտպանի ինստիտուտի եւ Ֆրանսիայի դեսպանատան միջեւ համագործակցության օրակարգին եւ առաջնահերթություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, առավելապես անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների ներդրման ուղղությամբ համատեղ ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությանը: Հանդիպման ընթացքում ընդգծվել է Օմբուդսմենի հաստատության կարեւորությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման գործում: Բացի այդ, քննարկվել են նաեւ վատ վերաբերմունքի կանխարգելմանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը, մարզային ստորաբաժանումների գործունեության ակտիվացմանը, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հանրության իրազեկմանն ուղղված հարցեր:

Կարեւորելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ակտիվ աշխատանքը` դեսպան Շարպանտիեն հաստատել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու, համագործակցության ոլորտներն ընդլայնելու իր պատրաստակամությունը

Ընդգծելով  հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման կարեւորությունը՝ Օմբուդսմեն Արման Թաթոյանն իր երախտիքն է հայտնել դեսպան Շարպանտիեին՝ մեծապես արժեւորելով Ֆրանսիայի դեսպանության դերը Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդման եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցում:

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930