Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Հունիս 17,2016 17:06

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ 2016 թ. հունիսի 19-ից կփակվի Լենինգրադյան փողոցում՝ Ծիծեռնակաբերդի խճուղու և Շինարարների փողոցի հատվածում, Լենինգրադյան փողոցով Սեբաստիայի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար կազմակերպված հետադարձի տեղը:

Լենինգրադյան փողոցով Սեբաստիայի փողոցի ուղղությամբ երթևեկող տրնսպորտային միջոցների վարորդները հետադարձ կարող են կատարել Լենինգրադյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի-Մոնթե Մելքոնյան պողոտա խաչմերուկի հանգույցում կամ Լենինգրադյան և Մեծարենցի (Նոյ թաղամաս տանող) փողոցների խաչմերուկում:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930