Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Տեղական հումքով շաքարավազն արտադրելն ավելի օգուտ կտա, քան հումքը ներմուծելը». (Տեսանյութ)

Հունիս 17,2016 19:50

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ պետք է վերանայել Հայաստանի ներդրումային քաղաքականությունը, նաեւ կարիք կա վերանայելու, թե ինչ հնարավորություն կա բնական մրցակցային տեսակետից: Այս մասին այսօր նախարարն ասաց Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում «Հայկական տնտեսագիտական միության 2016 տարեկան գիտաժողովի» մեկնարկի ժամանակ:

Նախարարն իր ելույթում մեկ առ մեկ նշում էր, թե ինչ պետք է փոփոխվի մեր տնտեսական քաղաքականության մեջ, հատկապես, ինչպես ինքն էր պարբերաբար ասում, ԱՄՆ այցից հետո կոնկրետ պատկերացումներ կան, թե շեշտն ինչի վրա պետք է դրվի:

«Աշխարհը արագ է փոփոխվում, այնքան մեծ արագությամբ, որ չհետեւենք՝ հետ կմնանք»,-ասաց Մինասյանը:

Իր ելույթում նախարարը կրկին անդրադարձավ Հայաստան ներմուծվող թուրքական ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելուն. Դրանք են՝ տեքստիլը, գյուղատնտեսական արտադրանքը:

Մինասյանն ասաց, որ սպառվել է այն ժամանակը, երբ նավթն ու գազը կարող են ապահովել էական առաջընթաց, եւ ամբողջ աշխարհը գնում է այլընտրանքային ռեսուրսների հիման վրա տնտեսական քաղաքականությանը: Այս առումով, Մինասյանի կարծիքով՝ Հայաստանն ունի հնարավորություն զարգացնելու այլընտրանքային էներգետիկան. «Կա հնարավորություն, պետք է կոնկրետ գործողություն անել»:

Նախարարը հիշեցրեց, որ արտահանումը շարունակում է էականորեն զիջել ներմուծումներին՝ 2.5-3 անգամ եւ այս ուղղությամբ էլ քաղաքականության վերանայման կարիք կա:

Մինասյանն անդրադարձավ նաեւ շաքարավազի շուկային, եւ նշեց՝«Մյուս ուղղությունը վերաբերում է ներմուծման փոխարինման այնպիսի ապրանքատեսակին, ինչպիսին շաքարավազն է: Տեղական հումքի վրա հիմնված շաքարավազի արտադրությունն ավելի օգտակար է, քան հումքի ներմուծը եւ վերամշակման արդյունքում արտադրանք ստանալը: Ուզեք, թե չուզեք, ես  ձեր հայացքներից հասկանում եմ՝ մենք պետք է խոսենք մեր տնտեսության ցավոտ հարցի մասին՝ փաստացի տնտեսական մրցակցության սահմանափակման կամ գերկենտրոնացվածության մասին»:

Մրցակցության ապահովման մասին նախարարի տեսակետը՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930