Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Մանարյան. «Որ ոչ ոք չգա ու չթքի մեր երեսին» (Տեսանյութ)

Հունիս 23,2016 21:36

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը բավական հատկանշական է համարում այն, որ Հռոմի պապը խնդրել է, որպեսզի Հայաստանում իրեն դիմավորողների մեջ բիզնեսմեններ չլինեն:

mtavorakanneri forumԱյսօր Մտավորականների ֆորումի ավագանու հավաքի ժամանակ, խոսելով Հռոմի պապի Հայաստան այցի, դրա նշանակության եւ նպատակների մասին, Աշոտ Մանուչարյանն ասաց, որ մարդկության գոյության մարտ է ընթանում, այսօրվա մարտի սպայակազմն էլ մտավորականությունն է, իսկ մարտի խորհուրդն այսպիսին`մարդկությունը կամ հաղթելու է կամ պարտվելու: «Այսօր Սարդարապատի զանգերի ժամանակն է, այդ զանգերը մտավորականությունը պիտի հնչեցնի: Բայց հայոց եկեղեցու զանգերը հնչեցնելու պարտավորություն ունեցող մտավարականը դա դեռ չի հասկացել»:

Մանրամասները`տեսանյութում:

«Ինչո՞ւ է եկել այդ մարդը, ի՞նչն է իրեն պակաս, ամբողջ կաթոլիկ աշխարհն իրենն է, թելադրում է, նրանք էլ կրկնում են»,- իր ամփոփիչ խոսքում հարցադրումներ արեց Մտավորականների ֆորումի ավագանու անդամ, հայտնի մտավորական Երվանդ Մանարյանը, եւ ինքն էլ այսպես պատասխանեց դրանց. «Եկել է, որովհետեւ մարդկային խիղճը դա է թելադրում: Պետք է չմոռանալ նրանց, ովքեր առաջինն են այդ փշոտ ճանապարհի վրա ոտք դրել: Չափազանց շատ զոհեր տվեցինք այդ ճանապարհին, մի փոքր ժողովրդի համար այդ կորուստը ֆանտաստիկ է, բայց դա է տրվել մեզ»:

Երվանդ Մանարյանի կարծիքով, եթե մենք մի քիչ այլ կերպ մտածեինք, հաստատ շատ շահեկան կլիներ, բայց չենք կարող այլ կերպ մտածել. «Գիշերը, քնի մեջ, անցավորներդ կգան ու կթքեն երեսիդ`իրենց պատգամը չպահելու համար: Սա է, որ մեզ հայ է պահում: Երկրից-երկիր, քաղաքից-քաղաք անընդհատ ի՞նչ ենք փնտրում: Փնտրում ենք, որ գիշերը հանգիստ աչքներս փակենք, եւ ոչ ոք չգա ու չթքի մեր երեսին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930