Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազպրոմ Արմենիա»-ն 3 սենյականոց բնակարան է գնել ապրիլին զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ընտանիքի համար

Հունիս 27,2016 12:18 Share

«Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցներն իրենց աշխատավարձերից կամավոր մասհանումներ են կատարել, որի արդյունքում հավաքված գումարը հատկացվել է 2016թ. ապրիլի 2-ից 5-ը մարտական գործողությունների ժամանակ և դրանից հետո հրադադարի խախտման հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին:

Շարքային, սպայական կազմի, պայմանագրային և զորային ռեսուրսի զոհված զինծառայողների բոլոր ընտանիքներին որպես դրամական աջակցություն տրամադրվել է 1 միլիոն դրամ:

Իսկ ապրիլի 2-ի մարտական գործողությունների ժամանակ զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ընտանիքի համար Գյումրի քաղաքում ձեռք է բերվել երեք սենյականոց բնակարան:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանի ֆեյսբուքյան գրառումը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել