Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մերուժան Տեր- Գուլանյան. «1000 տարի սպասում էինք, որ քաղաքակրթության որեւէ կենտրոնից հնչի Նարեկացու անունը»

Հունիս 27,2016 16:02

Հունիսի 27-ի «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը անդրադառնալով Հռոմի պապի հայաստանյան այցին՝ այն դարակազմիկ որակեց, իսկ Հռոմի պապին՝ լուսավոր մարդ, որը կարծես «Աստված» հագած լիներ:

«Մենք 1000 տարի սպասում էինք, որ քաղաքակրթության որեւէ կենտրոնից հնչի Գրիգոր Նարեկացու անունը, ու 100 տարի էլ սպասել էինք, որ Հայոց ցեղասպանության մասին խոսվի բարձր հարթակներից: Եվ ահա երկուսն էլ կատարեց նույն մարդը՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը»,-փաստեց Մերուժան Տեր-Գուլանյանը:

Նա կոչ արեց հետեւել ժուժկալություն եւ համեստություն քարոզող Հռոմի պապի օրինակին եւ այսուհետ աշխարհին այլ աչքերով նայել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930