Լրահոս
Օրվա լրահոսը

Ավստրիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի այցը Մխիթարյան միաբանություն

Հունիս 28,2016 20:25

Հունիսի 24-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը՝ ավստրիական Cercle Diplomatique (Դիվանագիտական շրջանակ) պարբերականի հետ համատեղ կազմակերպել էր Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների այցելությունը Մխիթարյան միաբանություն, որը նվիրված էր հունիսի 24-ից 26-ը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Հայաստան կատարած այցին։

Շրջայցին մասնակցեցին Ավստրիայում հավատարմագրված դեսպաններ, ԵԱՀԿ-ում և Վիեննայի այլ միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչներ, ինչպես նաև Ավստրիայի արտաքին գերատեսչության աշխատակիցներ, գիտական շրջանակների ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում և Վիեննայի այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը, ով իր գործընկերներին ներկայացրեց օրվա խորհուրդը, ինչպես նաև հակիրճ անդրադարձ կատարեց հայ մշակույթի անբաժան մաս կազմող Մխիթարյան միաբանության պատմությանը, ներկայացրեց վանքի՝ ավելի քան երեք դարվա պատմությունը, ինչպես նաև Ավստրիայի կառավարության ու Հաբսբուրգների կայսերական տոհմի հետ հայ վանականների ունեցած համագործակցությունը, հայ գրատպությանը, մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող որոշ դրվագներ։ ՀՀ դեսպանն հատուկ շնորհակալություն հայտնեց Cercle Diplomatique-ին դիվանագետների այցելության կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար:

Միաբանության վանականներից հայր Վահան Հովակիմյանի ուղեկցությամբ և մեկնաբանություններով այցելուները շրջայց կատարեցին միաբանության տարածքով, ծանոթացան թանգարանին, վանականների կողմից դարերով հավաքված ու պահպանված հարուստ հավաքածուներին, ինչպես նաև աշխարհահռչակ գրադարանին։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930