Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը պարգևատրել է արևելյան մարտարվեստների և մենամարտային մարզաձևերի փառատոնի մասնակիցներին

Հունիս 29,2016 20:55

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանի հետ միասին ներկա է գտնվել Երևանի արևելյան մարտարվեստների և մենամարտային մարզաձևերի առաջին փառատոնի հանդիսավոր բացման արարողությանը: Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի «Դինամո» ՄՀԿ  նախաձեռնությամբ կազմակերպության մարզահամալիրում անցկացվող փառատոնը մեկտեղել էր Հայաստանի Հանրապետությունում արևելյան մարտարվեստով զբաղվող ֆեդերացիաներին:

Ողջունելով մասնակիցներին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ առաջին անգամ անցկացվող փառատոնը կդառնա ավանդական ու արևելյան մարտարվեստների հայ մարզիկներին հնարավորություն կընձեռի այս փառատոնում ևս ներկայացնելու իրենց յուրօրինակ հմտություններն ու ձեռքբերումները:

«Առաջին անգամ անցկացվող փառատոնը համախմբել է արևելյան մարտարվեստների և մենամարտային մարզաձևերի ֆեդերացիաներին, ինչը ողջունելի է և պետք է դառնա ավանդական: Վստահ եմ, նման նախաձեռնությունների շնորհիվ է նաև, որ թե՛ արևելյան մարտարվեստների և թե՛ մյուս բոլոր մարզաձևերում տարեց տարի ավելանում է մարզիկների ու մարզիչների թիվը: Եվ մենք պետք է մշտապես նպաստենք նման նախաձեռնությունների կյանքի կոչմանը, որոնց հիմնական նպատակը բոլոր մարզաձևերի մասսայականացումն է: Համոզված եմ, որ առաջիկա տարիներին այս փառատոնն էլ ավելի կընդլայնի շրջանակն, ու մենք կգրանցենք նորանոր ձեռքբերումներ: Վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես լինելու է բոլոր ֆեդերացիաների, մարզիչների ու մարզիկների կողքին և աջակցելու է նմանատիպ բոլոր ծրագրերին»,- ընդգծել է քաղաքապետը:

ՀՀ քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանն էլ, շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին ցուցաբերվող մշտական աջակցության համար, ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության միջև հաստատված համագործակցությունն իսկապես կարևոր էր ու անհրաժեշտ, ինչի շնորհիվ արդեն իսկ գրանցվում են շոշափելի արդյունքներ:

Հանդիսավոր արարողության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն  Մարգարյանը  Երևանի  «Քաղաքապետի գավաթ» փառատոնի պատվոգրերով է պարգևատրել  փառատոնին մասնակից ֆեդերացիաների նախագահներին:

Հայաստանում արևելյան մարտարվեստների և մենամարտային մարզաձևերի զարգացման և տարածման գործում ներդրած ավանդի համար ֆեդերացիաների նախագահների անունից Գառնիկ Հայրապետյանն էլ հատուկ պատվոգիր է հանձնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Փառատոնի պաշտոնական մեկնարկը, որին Երևանի քաղաքապետի և մարզասրահ այցելած հանդիսականների հետ միասին հետևել են նաև քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ու մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները, ուղեկցվել է ՀՀ քիք-բոքսինգի ազգային, Ավանդական  ուշուի, Հայաստանի Կիոկուշին կարատեի, Այկիկենդո կարատե-դո, Կենտրոն ավանդական կարարատե-դո ֆեդերացիաների սաների ցուցադրական ելույթներով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930