Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

Հայաստանի ոստիկանությունը ձերբակալել է ՌԴ-ում սպանություն կատարած ՀՀ ԱԺ պատգամավորի վարորդին. shamshyan.com

Հուլիս 05,2016 13:04 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր՝ հուլիսի 5-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ, 46-ամյա Անդրանիկ Մարտիրոսյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ռուսաստանի Դաշնության քր.օր-ի 105 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով Ռուսաստանի Դաշնության Ներքին Գործերի Նախարարության Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադյան մարզի Տոսնենսկի շրջանի ներքին գործերի բաժնի կողմից գտնվում էր հետախուզման մեջ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մարտիրոսյանը Ազգային Ժողովի պատգամավոր Հրանտ Գրիգորյանի վարորդն է:

Նյութի մանրամասները կարդացեք  shamshyan.com–ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: