Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղծառայողների սոցփաթեթներով հանգստի բաղադրիչը կկասեցվի

Հուլիս 07,2016 12:21

Այսօրվա կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց սոցիալական փաթեթների հանգստի բաղադրիչը ժամանակավորապես կասեցնելու մասին: Ըստ վարչապետի՝ վերահսկիչ կառույցները ուսումնասիրություններ են իրականացնում հանգստյան տներում:

Հ. Աբրահամյանը հանձնարարեց էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական ապահովության ու ֆինանսների նախարարություններին՝ սոցփաթեթների հանգստի բաղադրիչները վերամշակել այնպես, որ նվազագույնի հասցվի չարաշահումների հնարավորությունը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031