Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենքով գողի» մարդիկ գողացել են Սահակաշվիլիի թանկարժեք մեքենան. Strana.ua

Հուլիս 07,2016 13:03

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում գողացել են Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիին պատկանող Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան։ Այդ մասին տեղեկացնում է Strana.ua-ն։

Աղբյուրի համաձայն՝ գողությունը կատարել են «օրենքով գող» Գուգայի՝ Սերգեյ Գլոնտիի մարդիկ։ Հաղորդվում է, որ Գուգայի նկատմամբ այժմ քրեական գործ է հարուցված, որի բավարարվելու դեպքում նրան կարտաքսեն Ուկրաինայից։

Ավտոմեքենայի գողությունը կատարվել է, որպեսզի Սահակաշվիլին և նրա թիմակիցները հնարավորինս «անաչառ» լինեն դատական գործընթացի հանդեպ և չպահանջեն, որպեսզի Գլոնտիի հանդեպ խստագույն որոշում կայացվի։

Ըստ տեղեկությունների՝ մեքենան կվերադարձվի Սահակաշվիլիին, եթե դատարանը չբավարարի հայցը և չպարտադրի քրեական հեղինակությանը լքել Ուկրաինան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031