Լրահոս
Օրվա լրահոսը

Կարկուտը վնաս է հասցրել Կոտայքի մարզի Սոլակ և Քաղսի գյուղերին

Հուլիս 10,2016 17:08

Հուլիսի 10-ին, ժամը 10.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Սոլակ և Քաղսի գյուղերում ժամը 00.00-ից մինչև 00.40-ը տեղացած կարկուտը վնասել է հողատարածքներ:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ կարկտահարության հետևանքով վնասվել են Քաղսի գյուղի 9 և Սոլակ գյուղի 5 տներին հարակից հողատարածքներ:

Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետին:

Հուլիսի 10-ին, ժամը 10.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ծաղկաշատի գյուղում ժամը 00.30-ից մինչև 00.50-ը կարկուտ է տեղացել:

Վնասի չափերը որոշելու համար ս.թ. հուլիսի 11-ին կկազմվի հանձնաժողով:

Նշված տարածքները ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չեն վերահսկվում:

ՀՀ ԱԻՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031