Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Լոքյանն այցելել է Արագածոտնի մարզ՝ կարկտահարության պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով

Հուլիս 11,2016 18:45

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզ՝  հուլիսի 10-ին տեղացած կարկտահարության պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղեկցությամբ նախարար Դավիթ Լոքյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եղել են  Կարբի, Օհանավան, Օշական, Ուշի  համայնքներում, որտեղ  կարկուտը մեծ վնասներ է հասցրել  գյուղատնտեսական մշակաբույսերին, ցանքատարածություններին ու պտղատու այգիներին: Մեծ վնասներ են կրել  Կարբիի և Օհանավանի  խնձորի  այգիները:

Ուժեղ քամին և կարկուտը էական վնասներ են հասցրել նաև Արագածոտն համայնքում, որտեղ ի տարբերություն մյուս համայնքների, բացի այգիներից, վնասվել են շինություններ, բնակելի տների տանիքներ և համայնքային ենթակառուցվածքներ:

Նախարար Դավիթ Լոքյանը շրջել է համայնքում, ծանոթացել բնակիչների կրած վնասներին, որից հետո այցելել է կարկտահարված խաղողի այգիներ, տեղում ծանոթացել պատճառված վնասներին: Կարկուտից տուժել են համայնքի շուրջ 190 հա խաղողի այգիները, փլուզվել են 15-20 տան տանիքներ:

«Մարզային հանձնաժողովի կողﬕց ուսուﬓասիրվում են աղետի հետևանքները, ճշգրտվում են վնասների չափերը: Ընդհանուր առմամբ վնասները շատ մեծ ծավալների են, պետք է վարչապետի հետ քննարկենք և ճշգրիտ լուծումներ տանք»,-ասել է նախարարը գյուղացիների հետ զրույցում:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031