Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը՝ Սերժ Սարգսյանի ու Խոսրով Հարությունյանի գլխավորած կուսակցությունների միասնական թեկնածու (Տեսանյութ)

Հուլիս 12,2016 15:49

Այս մասին այսօր քաղաքական հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Սահակ Մինասյանը: Նա ասաց, որ Գյումրու ավագանու 2016 թվականի ընտրություններին դաշինքով մասնակցելու համար քննարկումներ են եղել տարբեր կուսակցությունների հետ, որից հետո գրավոր առաջարկ են ստացել «Քրիստոնեա-դեմոկրատական միության» Շիրակի տարածքային կազմակերպության կողմից ու համաձայնել են հենց այս կուսակցության հետ դաշինք կազմել ու սատարել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը:

Ըստ Սահակ Մինասյանի, ՀՀԿ մարզային կառույցի խորհուրդը որոշել է, որ ՀՀԿ ցուցակը գլխավորելու է Սամվել Բալասանյանը, վերջինս նաեւ գլխավորելու է դաշինքի ցուցակը:

Հիշեցնենք, «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» քաղաքական կուսակցությունը հիմնվել է 1991 թվականին՝ Ազատ Արշակյանի կողմից: Այժմ կուսակցության ղեկավարը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն է:

IMG_3712Իսկ ՀՀԿ մարզային կառույցի խորհուրդն այսօր որոշում է ընդունել դաշինքով հանդես գալու հարցը ներկայացնել ՀՀԿ գործադիր մարմնի քննարկմանը: «Հիմք ընդունելով Գյումրու զարգացման արդեն իսկ մեկնարկված եւ սպասվելիք ծրագրերի շարունակական ապահովության կարեւորությունը, հավանություն տալ Գյումրու ավագանու ընտրություններին ՀՀԿ-ՀՔՄ դաշինքով մասնակցելու դեպքում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից միասնական ցուցակ գլխավորելու ՀՔՄ առաջարկությանը: Սույն որոշման վերջնական որոշում կայացնելու հարցով դիմել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմին», -գրված է ՀՀԿ մարզային խորհրդի որոշման մեջ:

IMG_3709Թե ինչու ՀՀԿ-ն հանդես չի գալու սեփական թեկնածուով, այս մասին Սահակ Մինասյանի պարզաբանումները քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031