«Առավոտն» արդեն անդրադարձել է Լիոնել Մեսսիի եւ Լամին Յամալի հայտնի համատեղ լուսանկարին, որն արվել է 2007 թվականին՝ UNICEF-ի բարեգործական օրացույցի համար, երբ Մեսսին 20 տարեկան էր, իսկ փոքրիկ Յամալը՝ ընդամենը 5-6 ամսական։
Նկարում Մեսսին օգնում է Յամալի մորը՝ Շեյլա Էբանային, երեխային լողացնել մի փոքրիկ կապույտ լոգարանում։ Այս լուսանկարը հատուկ իմաստ ստացավ 2026 թ․ աշխարհի առաջնության եզրափակչից առաջ, երբ Արգենտինան եւ Իսպանիան հանդիպեցին եզրափակչում։
Եզրափակիչից առաջ Մեսսին այդ լուսանկարն անվանեց «անհավանական»՝ գովաբանելով իսպանացի երիտասարդ ֆուտբոլիստին։ Նա ասել է. «Այդ լուսանկարը անհավանական է… Նկարվել եմ նրա հետ, երբ նա երեխա էր… այն փաստը, որ մենք երկուսս էլ խաղում ենք աշխարհի առաջնությունում, խելագարություն է»։
Կարդացեք նաև
Յամալը մի հարցազրույցում պատմել է, որ իր հայրը պահել էր այդ լուսանկարը եւ նրանք երբեք չէին անդրադարձել դրան, քանի որ չէին ցանկանում համեմատություն մտցնել Մեսսիի հետ։ Նա հավելել է. «Ոչ ոք չի նեղանում, երբ իրեն համեմատում են պատմության լավագույն ֆուտբոլիստի հետ, բայց նման բաները կարող են վնասակար լինել, քանի որ դու երբեք նրա նման չես դառնա»։
Մեկ այլ հարցազրույցում, երբ նրան հարցրել են այդ մանկական լուսանկարի մասին, Յամալն ասել է. «Զարմացած էի, որ Մեսսին ինձ գրկում է, մինչդեռ ես նույնիսկ չէի նայում նրան, չգիտեմ՝ ինչ էի անում այն ժամանակ», ապա հավելել. «Բայց հիմա շատ ուրախ եմ, որ ունեմ այդ լուսանկարը՝ պատմության լավագույն ֆուտբոլիստի հետ»։




















































