Լրահոս
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյան. Բանակցությունները մշտապես ընթացել և ընթանում են ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային կարգավորման շուրջ

Հուլիս 12,2016 17:09

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին

Հարց. Պարո՛ն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման խոչընդոտների փուլ առ փուլ վերացման մասին հայտարարությունը:

Շավարշ Քոչարյան. Բանակցությունները մշտապես ընթացել և ընթանում են ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային կարգավորման շուրջ՝ ձեռք բերված պայմանավորվածությունների փուլային իրականացմամբ:

Ադրբեջանը պետք է ճանաչի ինքնորոշման իրավունքը և այդ իրավունքի իրացումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից, և այդպիսով վերացնի կարգավորման ճանապարհին առկա խոչընդոտը:
ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031