Լրահոս
Օրվա լրահոսը

Այցելություն Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիաներ և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն

Հուլիս 13,2016 18:15

Հուլիսի 13-ին «Հայաստան. ստեղծենք միասին» երիտասարդական առաջին հավաքի «Ինժեներիա և նոր տեխնոլոգիաներ» աշխատանքային խմբի անդամներն այցելեցին Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիաներ (ANEL) և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն (MIC):

Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիաներ երիտասարդական հավաքի մասնակիցները շրջեցին գրաֆիկական ծրագրավորման, նյութերի դիմադրության, էլեկտրոնիկայի, ուժային էլեկտրոնիկայի, էլեկտրական մեքենաների, էներգետիկայի, էլեկտրատեխնիկայի, չափումների, ռոբոտաշինության, միկրոկարգավորիչների, կապի համակարգիչների, հեռահաղորդակցման, մեխանիկամեքենագիտության, կառավարման համակարգերի գիտահետազոտական լաբորատորիաներում, ծանոթացան  կազմակերպության  հաջողություններին և առաջիկա ծրագրերին:

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում երիտասարդներին ողջունեց  տնօրեն Արտաշես Վարդանյանը: Նա հանգամանորեն ծանոթացրեց կենտրոնի աշխատանքներին, մթնոլորտին, հեռանկարներին: Արտաշես Վարդանյանը նշեց, որ IT ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտն է, և իրենց կենտրոնն էլ ապագային միտված շատ նոր ինովացիոն ծրագրեր ու մեկնարկային նախաձեռնություններ ունի»: Հանդիպման վերջում նա սիրով պատասխանեց երիտասարդներին հետաքրքրող հարցերին: Ծավալվեց աշխույժ, արդյունավետ քննարկում:

Տեսաշարով ներկայացվեցին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի Իկուլբատոր ձեռնարկությունների հիմնումը և նոր նախագծերը (Star-ups):

ՀՀ Սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031