Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. պահպանել սառնասրտություն. իրավիճակը վտանգներով է լեցուն (Տեսանյութ)

Հուլիս 17,2016 13:40

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ոստիկանության  ծառայողներին պատանդ վերցրած «Հիմնադիր խորհրդարանի» զինյալ անդամներին: Ահա թե այդ հանդիպման մասին լրագրողներին մասնավորապես ինչ է պատմել Նիկոլ Փաշինյանը.

«Վարուժան Ավետիսյանին ուղիղ հարց տվեցի՝ լավ, էս իրավիճակի լուծումը ո՞նց եք պատկերացնում: Նրանք ասում են, որ իրենք պահանջում են նաեւ, որ Ժիրայր Սեֆիլյանին բերեն էստեղ, եւ բացի էդ քաղաքական պահանջը կա՝ երկրորդ պահանջը, ինչպես իրենք հայտարարել են՝ իրենք ակնկալում են աջակցություն Հայաստանի քաղաքացիներից եւ այլն:

… Իրենք սա համարում են քաղաքական ակցիա,  սա իրենց քաղաքական հայտնի գործունեության եւ գործընթացների հերթական փուլ են որպես ընկալում:

Զինաթափել են, եւ էդ պահին, ըստ ամենայնի, այդտեղ եղել է վեց ոստիկան կամ չգիտեմ քանի ոստիկան, իսկ Եղիազարյանը եւ Օսիպյանը, ինչքան հասկացա, եկել են հետո, ավելի ուշ: Պատանդների անունները չեմ ճշտել: Ութ հոգի եին, մի հոգի գնաց հիվանդանոց, հիմա յոթ են:

(Լրագրողի՝ «Այսինքն՝ այլ վիրավոր չկա՞»,- հարցին ի պատասխան.- խմբ.):

Գիտեք, էն տարածքում՝ չէ, բայց ես մի հոգու տեսա ոստիկանության բաժնում եւ երկու ոստիկանների վիճակի մասին հակասական տեղեկություններ կան, բայց քանի դեռ այդ տեղեկությունները պաշտոնապես ճշտված չեն, ես չեմ հրապարակի:

Մասնավորապես Սերժ Սարգսյանի եւ իր վարչախմբի հետ է իրենց խնդիրը: Իրենք ագրեսիվություն՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ չունեն այնքանով, որքանով այդ ծառայողները չեն ասոցացվում իշխանության կամ իշխանության գործողությունների հետ, այդ դեպքում էլ նրանք իրենց վերաբերմունքը ցույց են տալիս, բայց որոշակի սուր ագրեսիվություն չեն ցույց տալիս:

Սկզբից որոշակի լարվածություն եղել է, դեպքը տեղի է ունեցել հետեւյալ կերպ. «Կրազ» մակնիշի մեքենայով հարվածել են գնդի դռին…

Բժիշկներին խնդրեցի հիվանդի վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը չաղավաղել, քանի որ, եթե պարզվի, որ դուք ճիշտ չեք ներկայացնում, դա կարող է բարդությունների բերի, բայց համոզվեցին, նաեւ «Սասնա ծռերի» տղաները համոզվեցին, որ ճնշումը շատ բարձր էր, հիպերտոնիկ կրիզ էր եւ հնարավորություն տվեցին տեղափոխել հիվանդանոց:

Իրենք ասացին, որ իրենք որեւէ  ոստիկանի, քաղաքացու հետ պրոբլեմ չունեն, իրենք ասում են, որ տրամադրված են վճռական, չեն պատրաստվում հարձակման կամ գրոհի պարագայում ընկրկել: Ես կարծում եմ, որ այս պահին, ես իրենց էլ եմ ասել, ոստիկանության ներկայացուցիչներին էլ եմ ասել, որ ես այս պահին իմ դերը տեսնում են նրանում, որ իրավիճակի էլ ավելի մեծ բարդացումներ չլինեն:

Պայմանավորվել ենք ոստիկանության պետի տեղակալի հետ զրույցներ ունենաք, ես չգիտեմ էս պահին ճիշտն ասած ոստիկանության մտադրության մասին: Ոստիկանության պետը էս իրավիճակում էլի կարիք ունի պահպանել սառնասրտություն… Մենք հասկանում ենք, թե էս պահին իրավիճակը ինչ վտանգներով է լեցուն:

Էս պահին Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը եւ այլք, գտնվում են ներսում, զինաթափված են, բնականաբար, պահանջը նույն է, ինչ-որ համացանցով տարածվել է, պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ իշխանությունը փոխանցել ազգային վստահության կամ ժամանակավոր կառավարությանը:

Գիտեք, ես հիմա ամենակարեւորը համարում եմ… դուք տեսաք, որ Պավլիկ Մանուկյանն ասեց, որ եթե որեւէ գործողություն լինի, իրենք համարժեք գործողությունների կդիմեն:

Պատրաստեց՝ Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    «Գուցե իշխանությունն ի սկզբանե գիտեր նրանց քայլերը և կարողացել է հենց սկզբից կազմակերպվել և թույլ չտալ համազգային համախմբվածություն, համենայնդեպս ամբողջ պետությունով մեկ տեղի ունեցող ձերբակալություններն այդ մասին են: Բոլոր առումներով Սերժ Սարգսյանը զրոյացրել է Հայաստանի Հանրապետությունը: Սակայն հենց այսպիսի Հայաստանն է, որ բացարձակապես որևէ պոտենցիալ չունի դիմակայելու Ղարաբաղի հարցով անցանկալի հանգուցալուծումներին, այսպիսի Հայաստանն է, որը խոցելի է դարձել օտար պետությունների մտմտած փոքրիկ դավադրությունների համար: Այսպիսի Հայաստանն է, որ իր անզորությունը նույնացրել է Սերժ Սարգսյանի ամենազորության հետ և մտքով էլ չի անցկացնում, որ նրա մեղքը ամենավերջում է: Մենք այս պետության դեմ մեր գրեթե բոլոր մեղքերն արդեն գործել ենք»: Մհեր Արշակյանշ Ինչու է Հայաստանը հետևողականորեն լցվում «բանդաներով»:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031