Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ. կուտակված խնդիրների՝ զենքով լուծման փորձը տանում է միայն փակուղի

Հուլիս 18,2016 10:20

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն իր խոր անհանգստությունն է հայտնում Երևանում տեղի ունեցող դեպքերի հետ կապված:

ՍԴՀԿ-ն վստահ է, որ երկրում կուտակված խնդիրների՝ զենքով լուծման փորձը տանում է միայն փակուղի՝ էլ ավելի խորացնելով և անելանելի դարձնելով ստեղծված իրավիճակը:

Հնչակյան կուսակցությունը խորապես սգում է երեկ զոհված հայ սպայի մահն ու նոր զոհերից խուսափելու համար հորդորում թե՜ իշխանություններին և թե՜ ոստիկանական գնդի տարածքը զենքով գրավածներին հարցը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով և թույլ չտալ նոր արյունահեղություն:

Հայաստանը մեկ անգամ ապրել է զինված հեղաշրջման փորձ, որից 17 տարի հետո դեռ կրում ենք այդ օրերին եղած սահմռկեցուցիչ հանցագործության հետևանքները:

ՍԴՀԿ Հայաստանի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031