Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ քաղաքացու` դիմակավորված մի ոստիկան հարվածել է Սարի թաղի բնակիչներին

Հուլիս 20,2016 00:21

Քիչ առաջ «Ազատության» լրագրողն ուղիղ եթերում հայտնեց, որ նկարահանում են իրականացրել Սարալանջի փողոցում` ոստիկանական ուժերի կողմից փակված Սարի Թաղի հատվածում: «ՊՊԾ գնդին ամենամոտ տարածքում էինք: Տեսա, որ ոստիկանական հատուկ ուժերը բերման են ենթարկում մի քանի քաղաքացիների: Այդ պահին դիմակավորված` ավտոմատներով ոստիկանները մոտեցան ինձ եւ օպերատոր Հովհաննես Շողիկյանին եւ մեզ ուղեկցեցին Խորենացի փողոցի այս հատված: Մի հատվածում ոստիկանն ասաց, որ պետք է վազենք` անվտանգության նկատառումներից ելնելով: Դա հենց կամրջի հատվածն էր»,- պատմեց լրագրողը:

Նա հավելեց, որ ոստիկանները ստուգել են իրենց կատարած տեսանկարահանումները. բնակիչների հետ մի քանի բառ են հասցրել փոխանակել. «Ասացին, որ միջադեպ է տեղի ունեցել: Տանից դուրս չէին գալիս, ասում էին, որ իրենց էլ բերման կենթարկեն: Քաղաքացիներից մեկն ասաց` տեսել է, թե ինչպես է դիմակավորված ոստիկաններից մեկը հարվածներ հասցնում քաղաքացիներին: Տեղեկությունը կփորձենք ճշտել ոստիկանությունից»:

«Ազատությունը» հայտնում է նաեւ, որ քաղաքացիները դժգոհել են` երկու օր է, ինչ անջատել են գազը, էլեկտրականությունը, կա ինտերնետ-կապի խնդիր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սարի թաղում ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ  բախում է տեղի ունեցել:

Քիչ առաջ Խորենացի փողոցում հավաքված ակտիվիստները բարձրախոսով հայտարարեցին` տեղեկություններ կան, որ ՊՊԾ գնդի ներսում ջուր չկա, եւ իշխանություններից պահանջեցին ճշտել հարցը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031