Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե անմարդկային գործունեությունը շարունակեն, թող չփոշմանեն». Դավիթ Սանասարյանը՝ իշխանություններին

Հուլիս 25,2016 10:54

Խորենացի փողոցում քիչ առաջ «Սասնա ծռեր» զինված խմբավորմանը համակարգող խորհրդի նախաձեռնող խումբը հանդես եկավ հայտարարությամբ:

«Սասնա ծռերի» առաջ քաշած պահանջները բացառապես քաղաքական են եւ բխում են ՀՀ ապօրինի վարչախմբի կողմից բռնի ուժով իշխանությունը զավթած լինելու,  ՀՀ քաղաքացիների իրավունքների մշտապես ոտնահարման, ՀՀ-ն օտար պետության շահերին ծառայեցնելու իրողությունից…

Թափված յուրաքանչյուր կաթիլ արյան, խեղված յուրաքանչյուր ճակատագրի համար պատասխանատու է Սերժ Սարգսյանը անձամբ: Անկախ այն բանից թե դա ոստիկանության ծառայողներինն է, թե Սասնա ծռերի տղաներինը»:

Խմբի անդամները դիմեցին նաեւ միջազգային կառույցներին, որ միջամտեն ու նպաստեն խնդիրը բանակցային ճանապարհով, խաղաղ լուծելու համար:

Albert-Baghdasaryan

Առաջարկում ենք Սերժ Սարգսյանին, որ մինչեւ այսօր երեկոյան 20:00-ն լուծվեն ապստամբ «Սասնա ծռերի» սննդի, ջրի, դեղորայքի, ու բուժօգնության հարցերը»,- ասաց համակարգող խմբի անդամ Ալբերտ Բաղդասարյանը,-«Հույս ունենք, որ նոր բանակցող կողմը՝ Աշոտ Մինասյանը, որը փոխարինել է Վիտալի Բալասանյանին, կգտնվի իր բարձրության վրա ու կգա ժողովրդի մոտ ու հայ ժողովրդին հաշիվ կտա՝ ինչում է կայանում բանակցության էությունը, հայ ժողովուրդը «Սասնա ծռերի» հետ է, նրա պահանջների հետ է:

Դավիթ Սանասարյանն էլ ասաց, թե այս պահի դրությամբ, ոստիկանական ուժերը կենտրոնացված են հենց տղաների գտնվելու հատվածում ու փորձում են պատը քանդել. «Մեզ համար առաջնային խնդիր է սննդի հարցը լուծել: Մեր անձնական նախաձեռնությամբ հանդիպել ենք միջազգային կառույցների հետ, ՄԻՊ-ին եք փոխանցել մեր խոսքը, կոչ ենք անում, որ նրանք գործուն քայլեր իրականացնեն, բայց եթե անմարդկային գործունեությունը շարունակեն, թող չփոշմանեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031