Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛չ իշխանությունը գիտի՝ ինչ անել, ո՛չ ընդդիմությունը. «Ժողովուրդ»

Հուլիս 26,2016 12:27

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Խորենացի փողոցում ընթացող գործընթացն այդպես էլ չի վերածվում քաղաքական պրոցեսի։ Տպավորություն է, որ հարթակում գտնվողները փաստացի միայն մեկ գործառույթ են ստանձնել՝ նրանք փորձում են լուծել «Սասնա ծռեր» խմբին հացով, ջրով էլէներգիայով ապահովելու խնդիրը միայն։ Նրանք կարծես թե մոռացել են քաղաքական պահանջները, որոնց համար «Սասնա ծռերը» զենք են վերցրել եւ իրենց կյանքը վտանգելով՝ պայքարի այդ ճանապարհով են փորձում անցնել։

Նկատենք, որ շուրջ 8 օր հրապարակային խնդրանք-հորդորները որեւէ կերպ տեղ չեն հասնում, եւ Խորենացի փողոցում ցանկալի հոծ բազմություն այդպես էլ չի հավաքվում։ Ու եթե վաղը կամ մյուս օրը ՀՀ իշխանությունները որոշեն զենքի ուժով խնդիրը լուծել, ապա դրանում ոչ մի անսպասելի բան չի լինի։ Իշխանությունն իր ձեռագիրը չի փոխել, բարեփոխումների մասին էլ միայն գեղեցիկ խոսում են։ Իրականում նրանք կացնային քաղաքականությունն են առաջ տանում՝ ձերբակալություններով եւ բերման ենթարկելով՝ դրա համար որպես իրավական հիմնավորում ներկայացնելով զանգվածային անկարգություն հրահրելը։

Այսպիսով՝ հերթական անգամ մենք ականատես ենք լինում մի երեւույթի, երբ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ինչ-որ անձինք իրենց խրոխտ եւ ագրեսիվ տոնայնությամբ ամեն ինչ անում են՝ քաղաքական գործընթացները տապալելու եւ ներկա իշխանությունների գոյությունը այդպիսով երկարաձգելու համար, չնայած որ նրանց խոսքն ամբողջությամբ իշխանությունների դեմ է, բայց գործողությունները՝ անհասկանալի ու չծրագրված։ Դրա համար էլ 8 օր է՝ մենք չունենք հանգուցալուծում երկկողմանի, ո՛չ իշխանությունը գիտի՝ ինչ անել, ո՛չ ընդդիմությունը։ ՓԱԿՈՒՂԻ Է։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Թամարա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031