Լրահոս
Օրվա լրահոսը

Թորբյորն Յագլանդ․ «Ես մտահոգությամբ եմ հետևում Եվրախորհրդի անդամ Հայաստանում կատարվող իրադարձություններին»

Հուլիս 30,2016 02:05

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայտարարությամբ է հանդես եկել երևանյան իրադարձությունների կապակցությամբ:

«Ես մտահոգությամբ եմ հետևում Եվրախորհրդի անդամ Հայաստանում կատարվող իրադարձություններին, որտեղ զինված խումբը արդեն մի քանի օր շարունակ պատանդների է պահում Երևանի ոստիկանական բաժանմունքում: Ուզում եմ հիշեցնել, որ երկրներում, որտեղ իշխում է օրենքը, բոլոր ճգնաժամերը պետք է հանգուցալուծվեն քաղաքական երկխոսությամբ` հարգելով ժողովրդավարական նորմերն ու չափանիշները», – ասել է Յագլանդը:

«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին` անհապաղ վերջ տալ այս վտանգավոր իրադրությանը և վերադառնալ ժողովրդավարական միջոցներին: Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքը պետք է գերակայեն, հավաքների ազատությունը պետք է լիովին հարգվի», – հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031